e-guillotine

Ֆորումի մասին

2011թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև ստորագրված մտադրությունների մասին նամակով միջազգային Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությունում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը եւ էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Համաձայն նամակի՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում ՀՀ կառավարության եւ դոնոր գործընկերների մասնակցությամբ նվազագույնը երկու ամիսը մեկ պարբերականությամբ կազմակերպվում է Համատեղ երկխոսություն ֆորում, որը նախագահում է Բարեփոխումների խորհրդի անդամներից մեկը: Ֆորումի նպատակն է Կարգավորիչ գիլյոտինի ընթացքի մասին տեղեկատվության փոխանակումը, խնդիրների վերհանումն ու լուծումը: