e-guillotine

ԿԱԳ Վերապատրաստման մասին

  • «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամն հունվարի 16ից մեկնարկեց կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստումները, որին մասնակցում են մասնագետներ  6 նախարարություններից:
  
Ապրիլի 28-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամում տեղի ունեցավ «Կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) նոր մեթոդաբանության» թեմայով վերապատրաստումների մասնակիցների վկայականների շնորհման արարողությունը: Հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին աշխատակիցներ հետևյալ նախարարություններից`
· ՀՀ արդարադատության նախարարություն
· ՀՀ ֆինանսների նախարարություն
· ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
· ՀՀ առողջապահության նախարարություն
· ՀՀ բնապահպանության նախարարություն
· ՀՀ աշխատանքային և սոցիալական հարցերի նախարարություն
Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ԿԱԳ նոր մեթոդաբանության վերաբերյալ: Մասնակիցներին վկայականներ շնորհեց Հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:
 
2017թ. հունիսի 30-ին ավարտվեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացվող «Կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանություն» թեմայով վերապատրաստումների 2րդ փուլը:
Վերապատրաստման մասնակիցներն էին հետևյալ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները.
· ՀՀ արդարադատության նախարարություն
· ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
· ՀՀ կրթության և գիտության նախարարություն
· ՀՀ տրանսպորտի, կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
· ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
· ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
· ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն