e-guillotine

Անշարժ գույքի կադաստրի ոլորտ

Առաջարկվում է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականը տրամադրել անժամկետ:

Առաջարկվում է հանել բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը ներկայացնելու պահանջը ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման կարգից:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ պաշտոնական կայքում անշարժ գույքի գնահատողների որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարերի հետ մեկտեղ տեղադրել նաև օրենսդրութանն առնչվող հարցաշարերը: Հարկ է նշել, որ նմանատիպ պրակտիկա ՀՀ-ում կիրառվում է մի շարք որակավորումներ ստանալու համար: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հրապարակում է քաղաքացիական ծառաողների մրցութային այն հացաշարերը, որոնք վերաբերվում են ընդհանուր օրենսդրությանը:

ԳԵՈԴԵԶԻԱՅԻՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է հանել քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության պարտադիր որակավորման պահանջը՝  ՀՀ ԿԱ անշարժ  գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից սահմանված ցանկում ներառված մասնագիտություններից որևէ մեկի գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձանց համար, փոխարենը ներդնել ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնողների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու համակարգ:

Առաջարկվում է հանել հրամանով սահմանված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից ՀՀ-ում թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվություն տալու պահանջը, քանի որ որևէ օրենք չի նախատեսում, որ վերոնշյալ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է թույլտվության ստացում: 

Առաջարկվում է սահմանել քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորմանը մասնակցելու դիմումի ձև:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է պահանջել ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, որոնք կպատճենահանվեն կադաստրի աշխատակցի կողմից:

Առաջարկվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ առաջարկությունը ներկայացնել հանրային քննարկման:

Առաջարկվում է նոր շինությունների հասցեավորման դեպքում տրամադրել հասցեն ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով ներկայացված դիմումում կատարված համապատասխան նշագրման հիման վրա՝ առանց հասցեավորման համար առանձին դիմում պահանջելու: 

Առաջարկվում է պաշտոնական կայքէջում խմբավորել տեղադրված դիմումին կից ներկայացվելիք փաստաթղթերը ըստ գործարքի տեսակի՝ յուրաքանչյուր գործարքի դեպքում պահանջվող փաստաթղթերը պարզ դարձնելու համար: