Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտ
Առաջարկվում է փոխարինել դիմումատուի կողմից ներկայացող տեղեկանքները ֆինանսական միջոցների և տեխնիկական կարողությունների վերաբերյալ հայտարարագրով:
Առաջարկվում է սահմանել ընդերքի ոլորտում թույլտվությունների հայցման, դիմումների և տեխնիկական ու ֆինանսական միջոցների հայտարագրերի ձևեր:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1932-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 152-Ն որոշումը:
Առաջարկվում է սահմանել, որ այն դեպքերում, երբ ավարտված շինարարության շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, նոր կառուցված 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների, նոր կառուցված միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացությունը տրվում է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի հետ միաժամանակ, եթե էլեկտրատեղակայանքների, էներգատեղակայանքների սեփականատիրոջ դիմումը ներկայացվել է հանձնաժողովում լիազոր մարմնի ներկայացուցիչ ներգրավվելու դիմումի հետ: