e-guillotine

Արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների ոլորտ

Առաջարկների նպատակն է՝ փաստաթղթերի հյուպատոսական վավերացման գործընթացը իրականացնել «էլեկտրոնային կառավարման» սկզբունքով, մասնավորապես.

ԱԳՆ/հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքում ներդնել փաստաթղթի հյուպատոսական վավերացման էլեկտրոնային համակարգ, որտեղից  քաղաքացին կարող է ներբեռնել սահմանված ձևի դիմումը, լրացնել, կցել դրան վավերացման  ենթակա փաստաթուղթը և պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը(կամ դիմումի մեջ հայտնել վճարման ծածկագիրը), կամ դնել ծրարի մեջ և սեփական հայեցողությամբ փոստով ուղարկել  ԱԳՆ/հյուպատոսական հիմնարկ կամ գցել ԱԳՆ/հյուպատոսական հիմնարկում տեղադրված հատուկ արկղի մեջ: Դիմողը  հետևում է իր դիմումի ընթացքին՝ մուտքագրելով իր անուն, հայրանուն, ազգանունը: Առաջարկը բացառում է փաստաթղթի անձամբ ներկայացման  անհրաժեշտությունը:

ԱԳՆ պաշտոնական կայքում ներդնել փաստաթղթի ապոստիլով վավերացման էլեկտրոնային համակարգ, որտեղ   քաղաքացին առ-ցանց կարող է լրացնել սահմանված ձևի դիմումը, ներբեռնել անձնագրի (նույնականացման քարտի),  ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագրի տեսներածված օրինակը, (կամ դիմումի մեջ հայտնել վճարման ծածկագիրը):

ՀՀ արդարադատության նախարարության  պաշտոնական կայքում ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու էլեկտրոնային համակարգ, որտեղ   քաղաքացին առ-ցանց կարող է լրացնել սահմանված ձևի դիմումը, ներբեռնել անձնագրի (նույնականացման քարտի),  ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագրի տեսաներածված օրինակը, (կամ դիմումի մեջ հայտնել վճարման ծածկագիրը):

Տեղեկանքը տալու համար ՀՀ արդարադատության նախարարությունն ինքն է դիմողի փոխարեն համապատասխան տեղեկատվություն ստանալու ՔԿԱԳ մարմիններից,  ինչպես նաև, դիմող քաղաքացու կողմից ներկայացված պահանջի դեպքում, ինքն է առաքելու տեղեկանքը օտար երկրում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմին՝ հյուպատոսական վավերացման համար:

Դիմողի ցանկությամբ՝  արդարադատության նախարարությունը կարող է տեղեկանքը միանգամից տրամադրել իր ապոստիլով վավերացված, կամ, ըստ անհրաժեշտության՝ պահանջվող երկրի հյուպատոսական վավերացմամբ, եթե դիմողը գտնվում է արտասահմանում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ներդնել անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու էլեկտրոնային համակարգ, որտեղ   քաղաքացին առ-ցանց կարող է լրացնել սահմանված ձևի դիմումը, ներբեռնել անձնագրի    տեսներածված օրինակը: Առաջարկը բացառում է  անձամբ ներկայանալու  անհրաժեշտությունը:


Առաջարկի նպատակն է՝  այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին ՀՀ լիազոր մարմնին հայտնելու  քաղաքացու  պարտավորությունը իրականացնել «էլեկտրոնային կառավարման» սկզբունքով, մասնավորապես.

ՀՀ  կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ստեղծել հայտարարություններ ներկայացնելու էլեկտրոնային համակարգ, որի միջոցով քաղաքացին կարող է առցանց ներկայացնել իր հայտարարությունը, ինչպես նաև վերբեռնել պահանջվող փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրել հրավերների հաստատման  էլեկտրոնային համակարգ, որտեղից կարելի է ներբեռնել հրավերի հայտի օրինակելի ձևը, վերբեռնել  լրացված և տեսաներածված հայտը, անհրաժեշտության դեպքում նաև՝ պետական տուրքի տեսաներածված անդորրագիրը և հետևել հայտի հաստատման ընթացքին: Այդ նպատակով նշված համակարգը պետք է տրամադրի հրավերի «փնտրման» և «ընթացիկ կարգավիճակի» դիտման հնարավորություն: