e-guillotine

Արդարադատության ոլորտ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՊԱՐԶԵՑՈՒՄ
Առաջարկվում է վերացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովները:

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱՑՈՒՄ
Առաջարկվում է ազատազրկման վայրերում գտնվող անձանց ապահովել.
- համացանցից օգտվելու հնարավորությամբ,
- իր նախընտրած առևտրի կետից սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքներ ձեռք բերելու հնարավորությամբ:

Առաջարկվում է ազատազրկման վայրերում գտնվող անձանց հնարավորություն ընձեռել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքներ ձեռք բերել ոչ միայն հիմնարկի խանութից, այլև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից առաջարկած կազմակերպություններից, ընդ որում՝ գները չպետք է գերազանցեն շուկայական գները:

Առաջարկվում է նաև նույն՝ նախորդ կետում նշված մեխանիզմով, բժիշկի նշանակմամբ ձեռք բերել անհրաժեշտ դեղեր և բժշկական այլ պարագաներ:

ռաջարկվում է հանրային հեռահաղորդակցության ցանցով տարածվող լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելը պայմանավորել ոչ թե որոշակի ժամկետով, այլ անսահմանափակ թվով անձանց համար նշված տեղեկատվության հասանելիությամբ: Առաջարկվում է նաև մյուս դեպքերում հերքման պահանջը ներկայացնելու ժամկետը երկարացնել՝ մեկ ամսից դարձնելով երեք ամիս:

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Առաջարկվում է սահմանել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների միայն առավելագույն չափերը՝ նվազագույն  չափերը թողնելով չկարգավորված:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Առաջարկվում է սահմանել ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկ՝ բացառելով լրացուցիչ այլ փաստաթղթերի, մասնավորապես ամուսնության ակտի գրանցման բացակայության վերաբերյալ 8-րդ ձևի տեղեկանքների պահանջի հնարավորությունը:

Առաջարկվում է ՔԿԱԳ ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումին կցվող փաստաթղթերի ցանկից հանել դիմողի բնակության վայրի մասին տեղեկանքը և 2 հատ 3 x 4 չափսի լուսանկարը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ և դիմողի լուսանկարը և դիմողի բնակության վայրի մասին տեղեկությունները արդեն իսկ ներառված են անձը հաստատող փաստաթղթում, որը նույնպես ներկայացվում է դիմումին կից:

Առաջարկվում է ՔԿԱԳ գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ գրավոր դիմումին կցվող փաստաթղթերի ցանկից հանել դիմողի բնակության վայրի մասին տեղեկանքը, ինքնակենսագրությունը և 2 հատ 3 x 4 չափսի լուսանկարը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակենսագրական տվյալները նշվում են դիմումի մեջ, իսկ դիմողի լուսանկարը և դիմողի բնակության վայրի մասին տեղեկությունները արդեն իսկ ներառված են անձը հաստատող փաստաթղթում, որը նույնպես ներկայացվում է դիմումին կից:

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է անշարժ գույքի գնահատումն իրականացնող անձանց վերաբերող դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը, հանել պարտադիր նախավճարին վերաբերող դրույթները, հանել հրապարակային ծանուցումը մրցույթով ընտրված լրատվամիջոցով հրապարակելու պարտականությունը:

Առաջարկվում է՝
1. հանել հարկադիր կատարման ընթացքում լիցենզավորված անձանց կողմից անշարժ գույքի գնահատում իրականացնելու պահանջը՝ հաշվի առնելով, որ անշարժ գույքի գնահատումն լիցենզավորվող գործունեություն չէ, 
2. սահմանել դիմումի ձևը, 
3. կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը:

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է՝
1. սահմանել որոշումների ընդունման ժամկետները,
2. վերացնել հակասությունները կապված գումարների սահմանման հետ, որոնց վրա չի կարող կատարողական թերթով բռնագանձում տարածվել,
3. հստակեցնել կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է՝
1. սահմանել կոոպերատիվների գործունեության սկզբունքները, 
2. կոոպերատիվները օրենքով սահմանել որպես առևտրային իրավաբանական անձինք, այսինքն՝ որպես կազմակերպություններ, որոնք գործունեություն են իրականացնում իրենց անդամներին օգուտներ ապահովելու համար, նույնիսկ, երբ դրանք սպառողական կոոպերատիվներ են: Սակայն, անդամների օգուտ հասկացության մեջ մտնում է ոչ թե ներդրված կապիտալի դիմաց նրանց շահաբաժիններով վարձատրելը և/կամ գործունեությունից ստացված շահույթի արժևորումը, այլ՝ ձեռնարկատիրական գործունեության միջոցով ֆինանսական կամ այլ կարիքների (ուղղակիորեն) լավագույնս (հնարավոր) բավարարումը:
3. սահմանել, որ կոոպերատիվների անդամ կարող են լինել ֆիզիկական անձինք, ինչպես նաև կոոպերատիվները:
4. սահմանել նոր անդամներ ներգրավելու, ինչպես նաև կոոպերատիվից դուրս գալու վերաբերյալ դեպքերը և կարգը: 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է կրճատել հասարակական կազմակերպությունների գրանցման համար սահմանված ժամկետները:
Առաջարկվում է կրճատել հիմնադրամների գրանցման համար սահմանված ժամկետները:

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է ավելացնել պարտապանի հարկադրված սնանկության  հիմքերում սահմանված գումարի սահմանաչափը:

Առաջարկվում է սահմանել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար ներկայացվող դիմումի ձևը, հստակեցնել որակավորման անցկացման ժամկետները: