e-guillotine

Հողային հարաբերությունների ոլորտ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է սահմանել, որ մեկ հայտով աճուրդը կայացած է համարվում: Դրանով պարզեցվում է գործող բարդեցված գործընթացը և կրճատվում են գնորդի կողմից չհիմնավորված ծախսերը և ժամանակը:

Առաջարկվում է սահմանել, որ հողամասը այլ հողօգտագործողից վերցնելու պարագայում՝ պարտավոր են նրան առնվազն երեք ամիս առաջ ծանուցել, քանի որ  տեղի է ունենում գործող հողօգտագործողի իրավունքների խախտում: Առաջարկվել է նաև կրճատել համայնքի ղեկավարի կողմից հողերը լիազոր մարմնի հայտի ստացման պահից օգտագործման տալու մեկամսյա ժամկետը՝ մինչև 15 աշխատանքային օր:

Առաջարկվում է սահմանել, որ մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու  և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով մրցութային հանձնաժողովը  սահմանում է մրցութային  պայամանների կշռային գործակցով գնահատման մեթոդ՝ ապահովելու գնահատման գործընթացի օբյեկտիվ չափանիշներ:

Առաջարկվում է օրենքը խմբագրել՝ ներառելու համար անշարժ գույքի կամ այլ գույքի աճուրդներում կամ մրցույթներում պահանջվող դեպքերում կազմակերպչի կողմից սահմանված աճուրդի մասնակցության վճարի չափը, աճուրդը կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման տեղական վճարի չափը, աճուրդի փաթեթով պահանջվող փաստաթղթերի  վճարման չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները: Գործող օրենսդրությամբ կարգավորում չկար, սակայն իրականում կիրառվում էր:

Առաջարկվում է հանել բոլոր այն գործարքների արդյունքում կնքված պայմանագրերից բխող իրավունքների նոտարական վավերացման պահանջը, որոնք ենթակա են սահմանված կարգով պետական գրանցման և որոնց պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանված են ՀՀ  կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 22-ի 1851-Ն որոշմամբ: 

Առաջարկվում է սահմանել, որ համայնքի ղեկավարը հողամասերը սեփականության իրավունքով փոխանցելիս իր որոշումը կայացնում է  քաղաքացիներից դիմումներն ընդունելու պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործող օրենդրությամբ ժամկետ չկա:

Առաջարկվում է սահմանել, որ հողամասերը սեփականության իրավունքով փոխանցելիս զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքները առաջնահերթ են ստանում, իսկ նրանց միջև  ընտրությունը  կատարվում է նախապատվությունը տալով օրենքով սահմանված ձևով որոշված սոցիալապես առավել անապահով ընտանիքներին:

Առաջարկվում է սահմանել հողամասերի օտարման սուբյեկտների ընտրության օբյեկտիվ չափորոշիչներ և ժամկետներ:

Առաջարկվում է սահմանել, որ հողամասերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ համայնքի ղեկավարի կամ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաջարկվում է սահմանել նաև հողամասերի փոխանակության մերժման հիմքերը:

Առաջարկվում է վերացնել որոշման և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների միջև հակասությունը՝ մինչև 20 ք.մ հողատարածքները ավտոտնակների կառուցման նպատակով կառուցապատման իրավունքով տրամադրման վերաբերյալ: 

Առաջարկվում է համապատասխանեցնել ՀՀ անտառային օրենսգրքում հողօգտագործման կարգավորման դրույթները ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին, նախատեսել ՀՀ անտառային օրենսգրքում պետական անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրման դրույթները:

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է կարգում հստակեցնել կարգի վերնագիրը, ժամկետները և քայլերը, մասնավորապես՝ կարգում սահմանել ավագանու կողմից առաջադրանքի նախագծին հավանություն չտալու դեպքում առաջադրանքը լրամշակելուց հետո կրկին ներկայացնելու հնարավորություն, սահմանել հասարակական քննարկումից հետո առաջադրանքի նախագծի հաստատման, ինչպես նաև սխեման համալիր փորձաքննության ներկայացնելու ժամկետը:

Առաջարկվում է կարգում հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները, մասնավորապես՝ սահմանել կոմիտեում քննարկման, լիազոր մարմնի կողմից մարզպետին վերադարձված հողաշինարարական գործի լրամշակման, ստացված կարծիքներն ու առաջարկությունները ամփոփելու և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը կազմելու ժամկետները, ինչպես նաև սահմանել հողերի նպատակային նշանակության փոփոխման դիմումի ձևը:

Առաջարկվում է կարգում սահմանել ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերը,  հողատեսքերի փոփոխման համար  դիմումի ձևերը, հստակեցնել գործողությունների ժամկետները, մասնավորապես՝  սահմանել եզրակացության տրամադրման, համայնքի ղեկավարի կողմից որոշման կայացման ժամկետները, ինչպես նաև նախատեսել համապտասխան փաստաթղթերի տրամադրում սեփականատիրոջը:

Առաջարկվում է կարգում սահմանել համայնքի քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը, ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում առաջադրանքը լրամշակելուց հետո կրկին ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները: 

Առաջարկվում է կարգի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը, հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները, սահմանել հողերի գործառնական նշանակության փոփոխման դիմումի ձևը, ուժը կորցրած  ճանաչել հողամասի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության կարգին վերաբերող դրույթները:

Առաջարկվում է կարգում  նախատեսել սեփականատիրոջ կողմից հողամասի նպատակային նշանակությունը փոխելու դիմումի ներկայացման հնարավորություն, սահմանել հողամասի գործառնական նշանակության փոփոխման կարգը՝ գլխավոր հատակագծի առկայության դեպքում՝ նախատեսելով որոշ դեպքերում հողերի գործառնական նշանակության փոփոխությունների համաձայնեցում ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ (օրինակ, երբ առնչվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին և այլն (դեպքերը սահմանված են նախագծում)),   հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին, հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասինդիմումի ձևերը: 

Առաջարկվում է կարգում սահմանել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հեշտացված ընթացակարգ, սահմանելով, որ փոփոխությունները կատարվում են օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման համար նախատեսված ընթացակարգով, եթե դրանք պարունակում են գլխավոր հատակագծով չնախատեսված հողերի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների հանգեցնող նպատակային նշանակության փոփոխություններ, կազմում են կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների ընդհանուր մակերեսի տաս կամ ավելի տոկոսը,  ինչպես նաև  գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականության (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ) փոփոխությունների դեպքում: