e-guillotine

Մեր մասին

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ստեղծվել է ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի նպատակն է էականորեն թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը:

Կառույցն իր գործունեության ընթացքում նկարագրում է պետության հետ բիզնեսի եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, համադրում դրանք միջազգային լավագույն փորձի հետ, կարգավորման բեռի թեթեւացման նպատակով համապատասխան պետակա կառավարման մարմինների հետ պատրաստում առաջարկությունների փաթեթ, այն քննարկում բիզնես ոլորտի, հասարակական կազմակերպությունների հետ եւ ներկայացնում Բարեփոխումների խորհրդի հաստատմանը:

Ծրագրի արդյունքում կկրճատվի կարգավորում պարունակող իրավական ակտերի նվազագույնը 30 տոկոսը, մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի, ինչի արդյունքում զգալիորեն կնվազի բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին ընկնող ֆինանսական բեռը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը կանոնակարգվում է հետեւյալ իրավական ակտերով՝

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը հաստատելու մասին


 Ներբեռնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի լոգոյի տարբերակները