e-guillotine

Ուսանողները՝ օրենսդրական բարեփոխումների մասնակից

2013.05.14
Գիլյոտինը համաշխարհային տեսություն է, որի նպատակն է կարճ ժամանակահատվածում վերանայել ողջ օրենսդրական դաշտը քաղաքացի-պետություն և բիզնես-պետություն հարաբերությունների տեսանկյունից, վերացնել ժամանակատար, ծախսատար գործընթացները: ՀՀ Կառավարության 2011 թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ` ստեղծվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որի գործունեությունն ուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխումներին:

Այսօր Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում կայացած «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» թեմայով սեմինարի շրջանակում կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը և միջազգային փորձագետ Վեդրան Անտոլիակը ներկայացրին ծրագիրը, որի արդյունքում 50 տոկոսով կկրճատվեն վերոնշյալ հարաբերություններով սահմանված ծախսերը, ինչպես նաև ժամանակը:

«Բիզնեսի աճման հետ կապված` պահանջում են մի շարք անիմաստ փաստաթղթեր: Մենք առաջարկում ենք կառավարությանը այդ կարգավորումները չհիմնավորելու դեպքում դրանք վերացվել»,- իր ելույթում նշեց Արմեն Եղիազարյանը:

Կենտրոնը կարևորում է հասարակության հետ համագործակցությունը և ակնկալում է միջոցառմանը ներկա ուսանողների և դասախոսների աջակցության և համագործակցության շնորհիվ հայտնաբերել օրենսդրական դաշտի բացերը և գիլյոտինի ենթարկել դրանք:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները