e-guillotine

Հանրային քննարկում-խորհրդակցություն Իջեւանում. «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում»

2013.05.30
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պ/հ-ն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանրային քննարկում-խորհրդակցություններ Իջեւան (մայիսի 31), Գյումրի (հունիսի 5), Եղեգնաձոր (հունիսի 6), Կապան (հունիսի 7) եւ Վանաձոր (հունիսի 12) քաղաքներում՝ նպատակ ունենալով տեղի հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: 

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցության օրակարգ
Մայիսի 31, ք. Իջեւան, Սահմանադրության 1, Տավուշի մարզպետարանի շենքի դահլիճ

Ժամը 14:00 - 14:15 – Ողջույնի խոսք (Տավուշի մարզպետարան, ՕԿԱԿ քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյան, ՄԱԶԾ ղեկավարի տեղակալի օգնական Վարշա Ռեդկար-Պալեպու)
Ժամը 14:15 – 14:45 - Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում (ՕԿԱԿ քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյան)
Ժամը 14:45 – 15:00 – e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարան (ՕԿԱԿ քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյան)
Ժամը 15:00 – 15:15 – Խմբակային աշխատանքի նախապատրաստում (ՕԿԱԿ քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյան)
Ժամը 15:30 – 16:00 – Սուրճի ընդմիջում
Ժամը 16:00 – 17:00 – Խմբակային աշխատանք
Խումբ 1 - Սոցիալական հարցեր՝ Նունե Գրիգորյան, Լիլիթ Մեշչյան 
Խումբ 2 - Ձեռնարկատիրություն՝ Էրիկ Անանյան, Կարեն Ղալթախչյան
Խումբ 3 - Հարկեր, մաքսեր՝ Մամիկոն Սիմոնյան, Քրիստինե Անտոնյան
Խումբ 4 - Համայնքային զարգացում՝ Նորա Մինասյան, Հասմիկ Մանուկյան
Ժամը 17:00 – 17:20 – Արդյունքների ամփոփում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները