e-guillotine

Հանրային քննարկում-խորհրդակցություն Գյումրիում. «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում»

2013.05.31
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պ/հ-ն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանրային քննարկում-խորհրդակցություններ Իջեւան (մայիսի 31), Գյումրի (հունիսի 5), Եղեգնաձոր (հունիսի 6), Կապան (հունիսի 7) եւ Վանաձոր (հունիսի 12) քաղաքներում՝ նպատակ ունենալով տեղի հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: 

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցության օրակարգ
Հունիսի 5, ք. Գյումրի, Ալեք, Մանուկյան 4, թիվ 7 դպրոց

Ժամը 14:00 - 14:15 – Ողջույնի խոսք (Շիրակի մարզպետարան, ՕԿԱԿ տնօրեն Արմեն Եղիազարյան, ՄԱԶԾ ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջ)
Ժամը 14:15 – 14:45 - Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում (ՕԿԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամար Մինասյան)
Ժամը 14:45 – 15:00 – e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարան (ՕԿԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամար Մինասյան)
Ժամը 15:00 – 15:15 – Խմբակային աշխատանքի նախապատրաստում (ՕԿԱԿ տնօրեն Արմեն Եղիազարյան)
Ժամը 15:30 – 16:00 – Սուրճի ընդմիջում
Ժամը 16:00 – 17:00 – Խմբակային աշխատանք
Խումբ 1 - Սոցիալական հարցեր՝ Սյուզան Հովսեփյան, Մարթա Սանդոյան, Հասմիկ Մանուկյան
Խումբ 2 - Ձեռնարկատիրություն՝ Էրիկ Անանյան, Լուսինե Թովմասյան
Խումբ 3 - Հարկեր, մաքսեր՝ Մամիկոն Սիմոնյան, Լիլիթ Գուլքանյան
Խումբ 4 - Համայնքային զարգացում՝ Նորա Մինասյան, Նելլի Հարությունյան
Ժամը 17:00 – 17:20 – Արդյունքների ամփոփում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները