e-guillotine

Հանրային քննարկում-խորհրդակցություն Կապանում. «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում»

2013.05.31
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պ/հ-ն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանրային քննարկում-խորհրդակցություններ Իջեւան (մայիսի 31), Գյումրի (հունիսի 5), Եղեգնաձոր (հունիսի 6), Կապան (հունիսի 7) եւ Վանաձոր (հունիսի 12) քաղաքներում՝ նպատակ ունենալով տեղի հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: 

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցության օրակարգ
Հունիսի 7, ք. Կապան, Չարենցի 1, Մշակույթի պալատի դահլիճ

Ժամը 11:00 - 11:15 – Ողջույնի խոսք (Սյունիքի մարզպետարան, ՕԿԱԿ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյան, ՄԱԶԾ ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջ)
Ժամը 11:15 – 11:45 - Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում (ՕԿԱԿ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյան)
Ժամը 11:45 – 12:00 – e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարան (ՕԿԱԿ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյան)
Ժամը 12:00 – 12:15 – Խմբակային աշխատանքի նախապատրաստում (ՕԿԱԿ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյան)
Ժամը 12:30 – 13:00 – Սուրճի ընդմիջում
Ժամը 13:00 – 14:00 – Խմբակային աշխատանք
Խումբ 1 - Սոցիալական հարցեր՝ Արտաշես Թորոզյան, Հեղինե Մանուկյան
Խումբ 2 - Ձեռնարկատիրություն՝ Էրիկ Անանյան, Արսեն Նավասարդյան
Խումբ 3 - Հարկեր, մաքսեր՝ Մամիկոն Սիմոնյան, Գեղամ Գեւորգյան
Խումբ 4 - Համայնքային զարգացում՝ Աննա Ավետիսյան, Ստեփան Մարգարյան
Ժամը 14:00 – 14:20 – Արդյունքների ամփոփում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները