e-guillotine

Ստեղծվել է Բարեփոխումների խորհուրդը

Գործընթացում 17 ոլորտ է ընդգրկվել

2011.09.17
ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ  (Բարեփոխումների խորհուրդ): Բարեփոխումների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ ֆինանսների նախարարը:

Բարեփոխումների գործընթացում ընդգրկվել են հետեւյալ ոլորտները՝
     - տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտ
     - գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության կառավարման ոլորտ
     - մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության ոլորտ
     - ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային եւ մաքսային ոլորտ
     - արտակարգ իրավիճակների ոլորտ
     - էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ
     - արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների ոլորտ
     - իրավապահ մարմինների եւ արդարադատության ոլորտ
     - սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտ
     - տրանսպորտի եւ կապի ոլորտ
     - քաղաքաշինության ոլորտ
     - քաղաքացիական ավիացիայի ոլորտ
     - հողային հարաբերությունների եւ անշարժ գույքի կադաստրի ոլորտ
     - պետական գույքի կառավարման ոլորտ
     - ֆինանսական շուկաների ոլորտ
     - հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ
     - տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները