e-guillotine

Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին

2013.08.15
Հայաստանին ի օժանդակություն հատկացված Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Այս մասին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ հայտնել է գործակալության նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերը:

Նա նշել է, որ որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին և 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին: 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են Հայաստանի հետ իրականացվող և նախատեսվող համագործակցության ծրագրերին և երկուստեք կարևորել են Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:

Տեղեկանք: ԱԶՀԳ-ն UNDP-ի և FAO-ի հետ համատեղ մասնակցում է Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման ծրագրերին: 20132թ. սեպտեմբերին գործակալությունը իրականացնելու է պիլոտային ծրագիր Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական հաշվառման նպատակով՝ ի նախապատրաստում 2014 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման: 

ԱԶՀԳ-ն նաև աշխատանքային քննարկումներ է կազմակերպում Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, արդիականացման, մասնավոր գործարարության ու ձեռնարկատիրության խթանման նպատակով: Նրա գործունեության կենտրոնում են նաև առողջապահության, մասնավորապես՝ առողջության վերահսկողության, բժշկական օժանդակության, ընտանի կենդանիների առողջության ծրագրերը, ինչպես նաև տարածքային կառավարման կատարելագործման և ապակենտրոնացման քաղաքականության խնդիրները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները