e-guillotine

Ստեղծվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը

«Կարգավորիչ գիլյոտինի» նպատակն ու խնդիրները

2011.10.13 ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն) կանոնադրությունը եւ կառուցվածքը: «Պայմանականորեն մենք սա անվանում ենք գիլյոտինի համակարգ։ Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն: Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա սրա արդյունքում անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները եւ մատուցվող ծառայությունները», - նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի նպատակն ու խնդիրներն են՝
     - ՀՀ գործարար միջավայրին եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացում
     - Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավում եւ պարզեցում
     - Գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրում, դասակարգում
     - Կարգավորող իրավական ակտերի կրճատում, պարզեցում, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատում
     - Համապատասխան ոլորտի կարգավորող օրենսդրական դաշտի կրճատում, պարզեցում, հստակեցում` միաժամանակ ներկայացնելով այդ առաջարկությունների փաթեթի կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականը
     - Կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրում եւ դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքի տրամադրում
     - Օրենսդրական բարեփոխումների շրջանակում իր կողմից մշակված առաջարկությունների փաթեթով նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակում եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում
     - Իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ձեւավորում, նախագծերի ուսումնասիրության եւ մշակման ժամանակ այլ պետական եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները