e-guillotine

Հայաստանի իրավական ակտերում բարեփոխումներ են իրականացվելու

Մեդիա կենտրոն

2013.09.26
Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությանորոշումը կարևոր քայլ է, որն ազդում է բիզնես գործընթացների վրա: Այսպիսի կարծիք հայտնեցՕրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինիհեղինակ Սքոթ Յակոբսն /Scott Jacobs/ այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսիժամանակ:
 
Հայաստանի կառավարությունն իրականացնում է կարգավորիչ բարեփոխումների գիլյոտին ծրագիրը:Բանախոսը տեղեկացրեց, որ այս տարեվերջին կավարտվեն մաքսային ոլորտի օրենսդրականբարեփոխումները: Առհասարակ Հայաստանի այն բոլոր իրավական ակտերը, որոնք չեն համապատասխանում տնտեսական թափանցիկության չափանիշին, բարեփոխվելու են:
 
Սքոթ Յակոբսի խոսքով՝ բարեփոխման սկզբունքները երեքն են: Առաջինը տնտեսական անկախությունն է.բիզնեսը պետք է կարողանա իր գործունեությունը հնարավորինս հեշտությամբ ծավալել: Երկրորդըհարգանքն է. պետության հետ հարաբերություններում քաղաքացին պետք է հարգանքի արժանանա:Երրորդ սկզբունքը թափանցիկությունն է. բիզնեսում բոլոր գործընթացները պետք է լինեն խիստ հստակբոլորի համար:
 
Սքոթ Յակոբսը նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել բարեփոխմանգործընթացին՝ http://www.e-guillotine.am/ կայքում առցանց առաջարկներ ու մեկնաբանություններ անելովփոփոխման ենթակա օրենքների վերաբերյալ:
 
«Այս բարեփոխումների արդյունքում կունենանք ավելի արագ գործընթացներ և քիչփաստաթղթաշրջանառություն: Տարբեր ծառայությունների ծախսերը կկրճատվեն: Մարդկանցիրավունքները կպաշտպանվեն ավելի հստակ գործընթացների միջոցով»,- ասաց միջազգային փորձագետը:
 
Մասնավորապես, Սքոթ Յակոբսն օրինակ բերեց այն «անասելիորեն բարդ» գործընթացը, որըՀայաստանում աղքատ ընտանիքը պետք է անցնի պետությունից նպաստ ստանալու համար:Քաղաքացիները, ովքեր շատ հեռու են ապրում նախարարությունից, պարտավոր են անձամբ ներկայանալնախարարություն՝ դիմումը լրացնելու: Մինչդեռ նրանք պետք է ունենան դիմումը նախարարությաննառցանց կամ փոստով ուղարկելու հնարավորություն:
 
Նրա բերած մեկ այլ օրինակ էր «Ամազոն» կայքի միջոցով գիրք պատվիրելուն հաջորդող գործընթացը:ԱՄՆ-ում գործող «Ամազոնից» գիրք պատվիրող հայաստանցին ստիպված է անցնել մաքսային չափազանցդժվարին գործընթացի միջով, մինչդեռ տարեկան Հայաստան է ներմուծվում 42 հազար նման ծանրոց:
 
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր բարեփոխումներն իրականացնում է կարգավորող32 մարմինների՝ նախարարությունների, այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարմանմարմինների հետ համագործակցությամբ: Բարեփոխումների առաջարկները ներկայացվում են ՀՀվարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդին, որտեղ հավանությանարժանանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են կառավարությանքննարկմանը: Սեպտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» էր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը: Նա ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումները:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները