e-guillotine

Բանաձեւի հյուրն է Արմեն Եղիազարյանը

ԱրմՆյուզ

2013.10.11
Արդեն 2 տարի է գործում է ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Բիզնեսը պետք է գործի առանց բյուրոկրատական քաշքշուկների, քաղաքացին էլ չպետք է ունենա ժամանակի անարդյունավետ կորուստ: Սա կարգավորիչ գիլյոտինի հիմնական սկզբունքն է:

Բիզնեսի կարգավորման համար գործող մոտ 26 հազ. իրավական ակտերից առնվազն 30%-ը կարգավորիչ գիլյոտինը կկրճատի, մնացած 20-30%-ը կպարզեցնի: Երկրի ղեկավարի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների 17 ոլորտներ` հանրային ծառայություններից մինչև սպորտի և երիտասարդության հարցեր: Վարչապետի գլխավորությամբ գործող օրենսդրական բարեփոխումների խորհուրդն առաջին փուլում նախանշել է 3 ոլորտ, որտեղ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը պետք է իրականացնի արմատական բարեփոխումներ: Հանրային ծառայությունների, այդ թվում գազի, ջրի, էլետրաէներգիայի և հեռահաղորդակցության ոլորտը դրանցից առաջինն է: Մյուսը` տրանսպորտի ոլորտն է: Ի՞նչ բարեփոխումների առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կենտրոնը, ի՞նչ կտա մեզ օրենսդրության կարգավորումը` գիլյոտինը:

Արմնյուզի «Բանաձեւ» հաղորդաշարի հյուրերն են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը եւ Գործատուների հարնապետական միությանի նախագահ Գագիկ Մակարյանը:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները