e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալի մրցույթ

2013.10.22
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալի
  
I. Հաշվետու է`  Տնօրենին

II. Ղեկավարում է` 25 հոգի

III. Աշխատանքի նպատակը` ԾԻԳ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը,  տնօրենին փոխարինումը, ծրագրով նախատեսված աշխատանքների վերահսկումը, տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարումը 

IV. Կանոնակարգվածությունը` Գործում և առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, իր
կանոնադրությամբ, հիմնադրի, ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներով

V. Ծրագրի նպատակը ` 
 ՀՀ կարգավորող նորմատիվ ակտերի վերանայման արդյունքում կրճատման,  ինչպես նաև հստակեցման և պարզեցման ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումն է, այդ թվում` 
1. ՀՀ գործարար միջավայրին և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների փաթեթի նախապատրաստման և պետական ծրագրերի իրականացման ապահովումը.
2. Համապատասխան ոլորտի կարգավորող օրենսդրական դաշտի կրճատման, պարզեցման, հստակեցման և իրավաչափության վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորղ իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի քննարկմանը` միաժամանակ ներկայացնելով այդ առաջարկությունների փաթեթի կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականը.
3. Կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրումը և դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.
4. Օրենսդրական բարեփոխումների շրջանակներում իր կողմից մշակված առաջարկությունների փաթեթով նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակումը և ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը.
5. Իր գործառույթների իրականացման ընթացքում` իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ձևավորման, նախագծերի ուսումնասիրության և մշակման ժամանակ այլ պետական և ոչ պետական մարմինների, ինչպես նաև 

VI. Պարտականությունները` 
1. Իր իրավասության շրջանակներում` ղեկավարել և վերահսկել գրասենյակի ընթացիկ գործունեությունը` ծրագրով հաստատված աշխատանքների կատարման ժամանակացույցին և այդ աշխատանքների կատարման ֆինանսական պլանին համաձայն։
2. Իրականացնել ՀՀ կարգավորող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, հավաքագրման և վերանայման աշխատանքները, դրանց վերաբերյալ առաջարկների վերլուծական և գնահատման աշխատանքների համակարգումը (հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների կողմից հաստաված ընթացակարգերը)։
3. Ապահովել տնօրենին անհրաժեշտ տեղեկատվությամբ, զեկուցել նրան ծրագրի ընթացքի, ինչպես նաև առաջացող խնդիրների մասին, կարգավորել և լուծել ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ տարաբնույթ հարցեր, ապահովել  ծրագրի համար պատասխանատու և իրավասու մարմիններին և դոնոր կազմակերպություններին ներկայացվող պարբերական ընթացիկ հաշվետվությունների տրամադրումը։
4. Տնօրենի լիազորությամբ ներկայացնել  ԾԻԳ-ը Դոնորների համակարգման կոմիտեում և այլ ատյաններում։
5. Ծրագրի իրականացման նպատակով` սերտ համագործակցել ծրագրում ներգրավված կառավարման մարմինների ղեկավարների հետ։
6. Կապ պահպանել համաատասխան գերատեսչությունների հետ` պետական եկամուտների վրա հնարավոր բացասական ազդեցության հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու համար։
7. Հրանահգել պետական կառավարման մարմիններին`  կազմակերպելու իրենց աշխատանքները ծրագրով պահաջվող ընթացակարգերին համապատասխան։
8. Ապահվել ծրագիրը լուսաբանող տեղեկատվական արշավների իրականացումը, ներկայացնել ԾԻԳ-ը և նրա գործունեությունը մամուլում` ապահովելով ծրագրի իրազեկումը հանրության լայն շրջանակներում (համագործակցելով դոնոր կազմակերպությունների հետ)։
9. Ապահովել վերջնական առաջարկությունների փաթեթի նախապատրաստումը` ծրագրով նախատեսված ձևով և ժամկետներում, ինչպես նաև կարգավորիչ բարեփոխումների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկությունները։
10. Ապահովել գրասենյակի անձնակազմի վերապատրաստումների և կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների զարգացման գործընթացը։
11. Օժանդակել ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներին (հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների կողմից հաստաված ընթացակարգերը, ինչպես նաև գենդերային հեռանկարները)։
12. Իրանացնել հրապարակման ենթակա` Ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության  նախնական հաստատումը։
13. Ստանձնել ԾԻԳ-ի աշխատանքերի որակի կառավարման հսկողությունը, հատկապես առաջարկությունների պատրաստման գործընթացում, ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգի, հաշվետվությունների պատրաստման աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը (հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների կողմից հաստաված ընթացակարգերը)։
14. Առաջարկել գրասենյակի անձանակազմի կատարողականի գնահատման և խթանման մեխանիզմներ բարեփոխումների ծրագիրը հաջող իրականացնելու նպատակով։
15. Փոխարինել տնօրենին` նրա բացակայության ընթացքում։
16. Տնօրենի այլ հանձնարարականների կատարումը։

VII. Աշխատանքի  անմիջական ազդեցությունը` Բարեփոխումների ծրագրի կատարման որակի և արդյունավետության վրա

VIII. Պատասխանատու է` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, ԾԻԳ-ի կողմից ներկայացվող տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև ԾԻԳ-ում առողջ բարոյահոգեբանական և աշխատանքային մթնոլորտի, աշխատակիցների    մասնագիտական որակի բարձրացման և կատարողականի, աշխատակիցներին Բարեփոխումների խորհրդի որոշումների և  Տնօրենի հանձնարարականների ճիշտ և ժամանակին հաղորդման և պատվիրակման համար։ Ինչպես նաև լրիվ գույքային պատասխանատվություն է կրում  իր մեղքով պետությանը պատճառած վնասի և աշխատանքի ընթացքում բացահայտված խախտումների հետևանքով կրած վնասների համար։

IX. Հատուկ իրավասությունները`   ԾԻԳ-ի տնօրենի անունից և նրա լիազորությամբ  ՀՀ և  օտարերկրյա ու միջազգային ատյաններում հանդես գալը

X. Հաղորդակցում`
ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում և տրամադրում, ԾԻԳ-ի տեսակետի ներկայացում տարբեր ատյաններում
բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` անմիջական ղեկավարի և բոլոր աշխատակիցների և փորձագետների հետ,  գրասենյակից դուրս`  տնօրենի լիազորությամբ ծրագրով առնչվող ՀՀ գերատեսչությունների, դոնոր  կազմակերպությունների և այլ անձանց հետ:

Որակավորման պահանջները

XI. Կրթությունը ` 
Բարձրագույն  
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն տնտեսագիտական, բնագիտական կամ հանրային կառավարման կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով

Մասնագիտական  փորձը`        
ՀՀ պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 4 տարվա մասնագիտական կամ բարեփոխումային և զարգացման ծրագրերի իրականացման ոլորտում աշխատանքային ստաժ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բավարար փորձ

XII. Գիտելիքներ և հմտություններ
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրությունը և  այլ իրավական ակտերը, ՀՀ տնտեսության և դրա կառավարման մեխանիզմների մասին պատկերացումը:

ա) Oտար լեզվի իմացությունը ` ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
բ) Գործարար որակները`
1. Ղեկավարման հմտություններ
2. Կազմակերպության ամբողջականության գիտակցում                                                
3. Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն  
4. Պարտաճանաչություն                           
5. Օրինապահություն և հուսալիություն                                 
6. Կազմակերպվածություն և  աշխատանքի պլանավորում                                             
7. Վերլուծելու ունակություն, ռազմավարական մտածելակերպ                          
8. Հաղորդակցվելու կարողություն                                                                     
9. Թիմում աշխատելու ունակություն
10. Համագործակցելու ունակություն                               
11. Բանակցելու ունակություն                         
12. Նախաձեռնողականություն                                           
13. Խորհրդատվական հմտություններ                                            
14. Վճռականություն                                     
15. Առողջ դատելու ընդունակություն               
16. Պրոբլեմներ լուծելու ունակություն              
17. Արդյունքին և նպատակին ուղղվածություն     

XIII. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)`  համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց

XIV. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները`   Microsoft Office,  ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ, ՀՀ պետական համակարգում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ "Մալբերի”

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները 
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման  պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։ 

Մրցույթը կանցկացվի 2013 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: 
Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2013 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկ» 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները