e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի պետի մրցույթ

2013.10.22

I. Ստորաբաժանման  անվանումը` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժին

II. Աշխատատեղի անվանումը` Բաժնի պետ
  
III. Հաշվետու է` Տնօրենին/Տնօրենի տեղակալին

IV. Աշխատանքի նպատակը` ԾԻԳ-ում գործող Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի  ընթացիկ գործունեության ղեկավարումը 

V. Ստորաբաժանման նպատակը`    
ՀՀ գործարար միջավայրին և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիների մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաևկարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարամար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների փաթեթի նախապատրաստման և պետական ծրագրերի իրականացման ապահովումը` միաժամանակ ներկայացնելով այդ առաջարկությունների փաթեթի կիրառման արդյունքի ֆինանսական գնահատական։ 
ԾԻԳ-ի կողմից բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպումը և  անմիջական ղեկավարումը` իրականացնելով շահագրգիռ կողմերի հետ իրավական, տնտեսական և գործնական հարցերի շուրջ պարզաբանման, ծրագրով պահանջվող ընթացակարգերի հստակեցման և համապատասխանեցման  աշխատանքներ

VI. Պարտականությունները` 
1. Կազմակերպել և ղեկավարել բաժնի գործունեությունը`  բարեփոխումների իրականացման ծրագրի ժամանակացույցին և ԾԻԳ-ի հաստատված գործողությունների ծրագրին համաձայն։
2. Ապահովել ծրագրով որոշված պետական կառավարման մարմինների կողմից ստացվող գույքագրվող և վերանայվող փաստաթղթերի կանոնավոր հոսքը` առավելագույնս արդյունավետ կերպով օգտագործելով ԾԻԳ-ի ռեսուրսները։ 
3. Ղեկավարել ծրագրով նախատեսված կառավարման մարմինների կողմից տրամադրվող  նորմատիվ իրավական ակտերի գույքագրման և վերանայման աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցերի, ժամանակացույցերի, հանձնարարականների, գույքագրման հատուկ ստանդարտ ձևերի, գնահատման ստանդարտ ձևերի (checklist)  և տեղեկատվության հավաքագրման և գնահատման այլ մեթոդների և գործիքների մշակման աշխատանքները։
4. Իր իրավասության շրջանակներում, ցուցումներ տալ պետական կառավարման մարմիններին` կազմակերպելու իրենց աշխատանքները ծրագրով պահաջվող ընթացակարգերին համապատասխան։
5. Ընդունել ծրագրի մասնակից կազմակերպություններից ստացվող իրավական ակտերի փոփոխման վերաբերյալ խորհուրդները, կարծիքները, հարցադրումները և կազմակերպել խորհրդատվական սեմինարներ, գործնական և աշխատանքային հանդիպումներ կամ այլ նմանատիպ միջոցառումներ` ապահովելու համար բարեփոխումների ծրագրի գործընթացի թափանցիկությունը և ներդրումը։
6. Ապահովել, որ իրավական ակտերի վերանայման աշխատանքի մասշտաբները հաշվի առնված լինեն` տնտեսական և գործարար առումներով, և որ ստորաբաժանումը իր  անձնակազմով ի վիճակի լինի այն հաղթահարել։
7. Ապահովել գենդերային հարցերի և գենդերի վրա աղդեցության գնահատումը օրենսդրության վերանայման գործընթացի բոլոր փուլերում
8. Ընթացակարգերի վերանայման գործընթացում, յուրաքանչյուր իրավական ակտը վերլուծելիս, վերահսկել որ ուշադրության կենտրոնում պահվեն դրա անհրաժեշտության, տնտեսական կամ գործարար բարենպաստության (business friendliness) և ծրագրով նախանշված այլ պահանջները։
9. Կապ պահպանել համապատասխան գերատեսչությունների հետ` պետական եկամուտների վրա հնարավոր բացասական ազդեցության խնդիրները քննարկելու և կարգավորելու համար։
10. Օժանդակել ընթացակարգերի վերանայման գործընացին։
11. Ամփոփել բարեփոխումների խորհուրդ ներկայացվող առաջարկությունների վերջնական փաթեթի և այդ առաջարկությունների փաթեթի կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականի ձևավորումը և նախապատրաստումը։
12. Աշխատել կառավարման մարմիններում ստեղծված փորձագետների խմբի հետ,  կազմակերպել և իրականացնել համապատասխան վերապատրաստումներ։
13. Պատրաստել ծրագրի ընթացքի մասին պարբերական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։
14. Հսկել ստորաբաժանման աշխատանքների պատշաճ կատարմանը և  որակին։
15. Ապահովել էլեկտրոնային գիլյոտինի համակարգի կառավարման պորտալի գործունեությունը և իրականացնել նրանում տեղադրվող տեղեկատվության որակի կառավարումը։

VII. Աշխատանքի  անմիջական ազդեցությունը`   բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունավետության և որակի վրա

VIII. Պատասխանատու է` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, էլեկտրոնային գիլյոտինի համակարգում տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև իր ստորաբաժանման առողջ բարոյահոգեբանական և աշխատանքային մթնոլորտի, շահագրգիռ կողմերի անձնակազմի և իր աշխատակիցների մասնագիտական որակի բարձրացման և կատարողականի, աշխատակիցներին ղեկավարության որոշումների և ազդակների ճիշտ և ժամանակին հաղորդման և պատվիրակման համար։ Ինչպես նաև իր աշխատանքի ընթացքում բացահայտված` իր մեղքով կատարված խախտումների հետևանքով առաջացած վնասների համար

IX. Հաղորդակցում`

ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում տրամադրում, ստորաբաժանման տեսակետի ներկայացում տարբեր ատյաններում, աշխատակիցներին պատվիրակում
բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` անմիջական ղեկավարության, բոլոր աշխատակիցների  փորձագետների հետ,  գրասենյակից դուրս`  ծրագրով առնչվող ՀՀ գերատեսչությունների,  դոնոր  կազմակերպությունների գործարարների խորհրդի խմբի  հետ
Որակավորման պահանջները

X. Կրթությունը  
Բարձրագույն  
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն իրավաբանական, տնտեսագիտական, միջազգայնագետի կամ հանրային կառավարման կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով

Մասնագիտական  փորձը`        
ՀՀ պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 4 տարվա մասնագիտական կամ բարեփոխումային և զարգացման ծրագրերի իրականացման ոլորտում աշխատանքային ստաժ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բավարար փորձ 
XI. Գիտելիքներ և հմտություններ
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն, ՀՀ և միջազգային երկրներում իրականացվող բարեփոխումների փորձի մասին որոշակի պատկերացում

ա) Oտար լեզվի իմացությունը `  ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

բ) Գործարար որակները`
1. Ղեկավարման հմտություններ
2. Կազմակերպության ամբողջականության գիտակցում                                                
3. Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն  
4. Պարտաճանաչություն                           
5. Օրինապահություն և հուսալիություն                                 
6. Կազմակերպվածություն և աշխատանքի պլանավորում                                             
7. Հաղորդակցվելու կարողություն                                                                     
8. Վերլուծելու ունակություն                          
9. Թիմում աշխատելու ունակություն
10. Համագործակցելու ունակություն                               
11. Բանակցելու ունակություն                         
12. Նախաձեռնողականություն                                           
13. Խորհրդատվական հմտություններ                                            
14. Արդյունքին և նպատակին ուղղվածություն     

XII. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)`  համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց

XIII. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները` Microsoft Office,  ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ, ՀՀ պետական համակարգում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ «Մալբերի»

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները 
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման  պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։ 

Մրցույթը կանցկացվի 2013 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: 
Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2013 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկ» 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները