e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետի մրցույթ

2013.10.22
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»  ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետ (1 թափուր պաշտոնի համար)
  
I. Հաշվետու է` Տնօրենին, տնօրենի տեղակալին, բաժնի պետին

II. Աշխատանքի նպատակը` իրավական նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարում

III. Պարտականությունները` 
1. Կազմել անհրաժեշտ նորմատիվ իրավական փաստաթղթերի տեքստերը և նախապատրաստել դրանց նախագծերը` իրավական ակտերի փոփոխման առաջարկները իրականացնելու և Իրավական ակտերի և բիզնես գործընթացների Ռեգիստրի պարունակությունը ձևավորելու ու շահագործելու համար։ 
2. Ապահովել, որ իրավական ակտերի փոփոխման առաջարկները իրականացնելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակումը կատարված լինի անթերի և պատշաճ մակարդակով։ 
3. Մշակել և կազմել քննարկման գործընթացը անցած իրավական ակտերի տեքստերը։
4. Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել շահագրգիռ կողմերի հետ յուրաքանչյուր վերանայվող իրավական ակտի շուրջ առաջացող խնդիրների լուծման նպատակով։ 
5. Օժանդակել իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի վերանայման աշխատանքներին։
6. Օժանդակել էլեկտրոնային գիլյոտին կառավարման պորտալ համակարգում ընթացիկ աշխատանքներին։

IV. Աշխատանքի  անմիջական ազդեցությունը` ծրագրով սահմանված իրավական նորմատիվ փաստաթղթերի նախագծերի որակի և արդյունավետության վրա

V. Պատասխանատու է` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման և մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման համար, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտված` իր մեղքով կատարված խախտումների հետևանքով առաջացած վնասների համար

VI. Հաղորդակցում`
ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում և տրամադրում, իր տեսակետի ներկայացում, վերապատրաստում


բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` ղեկավարության, աշխատակիցների և փորձագետների հետ

Որակավորման պահանջները

VII. Կրթությունը
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով

Մասնագիտական  փորձը`        
ՀՀ պետական կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն  3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: (Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձն` առավելություն է):  
VIII. Գիտելիքներ և հմտություններ`
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն, իրավական ակտերի մշակման փորձ 

ա) Oտար լեզվի իմացությունը `  ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

բ) Գործարար որակները`
1. Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն  
2. Պարտաճանաչություն                           
3. Օրինապահություն և հուսալիություն                                 
4. Կազմակերպվածություն և աշխատանքի պլանավորում                                             
5. Հաղորդակցվելու կարողություն                                                                     
6. Վերլուծելու ունակություն                          
7. Թիմում աշխատելու ունակություն
8. Համագործակցելու ունակություն                               
9. Բանակցելու ունակություն                         
10. Նախաձեռնողականություն                                           
11. Խորհրդատվական հմտություններ                                            
12. Արդյունքին և նպատակին ուղղվածություն     

IX. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)`  համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց,  ՀՀ պետական համակարգում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ «Մալբերի»

X. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները`  Microsoft Office,  ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները 
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։ 

Մրցույթը կանցկացվի 2013 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: 
Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2013 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկ» 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները