e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի իրավաբանի մրցույթ

2013.10.22
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»  ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի իրավաբան (2 թափուր պաշտոնի համար)

I. Հաշվետու է` Տնօրենին, տնօրենի տեղակալին, բաժնի պետին

II. Աշխատանքի նպատակը` նորմատիվ իրավական փաստաթղթերի վերանայման աշխատանքների համակարգում և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում

III. Պարտականությունները` 
1. Մասնակցել ծրագրով նախատեսվող կառավարման մարմինների կողմից տրամադրվող  նորմատիվ իրավական ակտերի գույքագրման և վերանայման աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցերի, ժամանակացույցերի, հանձնարարականների, գույքագրման հատուկ ստանդարտ ձևերի, գնահատման ստանդարտ ձևերի (checklist)  և տեղեկատվության գույքագրման, հավաքագրման և նահատման այլ մեթոդների և գործիքների մշակման և տեղայնացման աշխատանքներին։
2. Իրականացնել իր մասով սահմանված քանակի` ընթացակարգերի վերանայման աշխատանքները տնտեսագետ/գործարար-փորձագետների հետ համատեղ` հաշվի առնելով ծրագրով հաստատված մեթոդական ընթացակարգերը և ժամկետները։ 
3. Կազմել վերանայվող իրավական ակտերի յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ իրավական և վերլուծական տեղեկատվություն (եզրակացություն), և տալ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ գրավոր առաջարկություն 
4. Ապահովել էլեկտրոնային ռեգիստրի օրենքի նախագծի մշակումը և ընդունումը, ինչպես նաև դրա լիրաժեք կիրառումը։  
5. Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել շահագրգիռ կողմերի հետ իրավական ակտերի վերանայման ընթացքում առաջացած խնդիրների շուրջ։ 
6. Օժանդակել կառավարել վերանայվող և այլ փաստաթղթերի կանոնավոր հոսքը։
7. Աշխատել կառավարման մարմինների աջակցման խմբի հետ,  կազմակերպել և իրականացնել նրանց համար համապատասխան վերապատրաստումներ։ 
8. Ապահովել էլեկտրոնային գիլյոտին կառավարման պորտալ համակարգում ընթացիկ աշխատանքը։

IV. Աշխատանքի  անմիջական ազդեցությունը` ծրագրով սահմանված իրավական փաստաթղթերի վերանայման գործընթացի որակի և արդյունավետության վրա

V. Պատասխանատու է` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, էլեկտրոնային գիլյոտինի համակարգում տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման և մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման համար, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտված` իր մեղքով կատարված խախտումների հետևանքով առաջացած վնասների համար

VI. Հաղորդակցում`
ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում և տրամադրում, իր տեսակետի ներկայացում տարբեր ատյաններում, վերապատրաստում
բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` ղեկավարության, աշխատակիցների և փորձագետների հետ,  գրասենյակից դուրս`  ծրագրով առնչվող ՀՀ գերատեսչությունների հետ

Որակավորման պահանջները

VII. Կրթությունը  
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով

Մասնագիտական  փորձը`        
ՀՀ պետական կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն  3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններրում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: (Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձն` առավելություն է):  
VIII. Գիտելիքներ և հմտություններ`
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն, Իրավագիտություն, իրավական ակտերի մշակման փորձ

ա) Oտար լեզվի իմացությունը ` ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

բ) Գործարար որակները`
1. Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն  
2. Պարտաճանաչություն                           
3. Օրինապահություն և հուսալիություն                                 
4. Կազմակերպվածություն և աշխատանքի պլանավորում                                             
5. Հաղորդակցվելու կարողություն                                                                     
6. Վերլուծելու ունակություն                          
7. Թիմում աշխատելու ունակություն
8. Համագործակցելու ունակություն                               
9. Բանակցելու ունակություն                         
10. Նախաձեռնողականություն                                           
11. Խորհրդատվական հմտություններ                                            
12. Արդյունքին և նպատակին ուղղվածություն     

IX. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)`  համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց,  ՀՀ պետական համակարգում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ «Մալբերի»


X. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները` Microsoft Office,  ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները 
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։ 

Մրցույթը կանցկացվի 2013 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: 
Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2013 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկ» 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները