e-guillotine

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց տաքսի ծառայության ոլորտում կատարվող գիլյոտինը

2013.12.23
ՀՀ ազգային ժողովում Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումներ: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ եւ լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց դյուրանում է վերոնշյալ ոլորտում գործունեություն իրականացնելը եւ վերանում են բիզնեսին խոչընդոտող մի շարք պահանջներ, իսկ անօրինական գործունեության համար բարձրացվում է տուգանքների չափսը:

Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք է վերապահվում նաեւ ֆիզիկական անձանց, որոնք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմոբիլով: Հստակ սահմանվում են մարդատար-տաքսի ավտոմոբիլի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվում են վարորդների ամենօրյա բուժզննման եւ մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները:

Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է, որ ֆիզիկական անձիք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաեւ արտոնագրային վճարը:

Առանց համապատասխան լիցենզիայի գործելու համար սահմանված տուգանքը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի փոխարեն սահմանվել է հիսնապատիկի չափով: Սահմանվել է պատասխանատվություն նաեւ առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով (25.000 դրամ), առանց ինքնակպչուն ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով, առանց տարբերանշանների, զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչի, գնացուցակի, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացման համար (10.000 դրամ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները