e-guillotine

Բիզնեսի հետ համագործակցության եզրեր

2014.02.26 «Կարգավորումներ պարունակող օրենսդրական դաշտը վերանայելուն եւ բարեփոխելուն է միտված մեր ծրագիրը: Այն փաստացի իր գործունեությունը սկսել է 2012թ. մայիսից եւ այսօր արդեն գրանցել ռեալ արդյունքներ բիզնեսի եւ քաղաքացիների համար բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու ուղղությամբ». Հայաստանում գործարար միջավայրը կարգավորող օրենսդրության բարեփոխումները եւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը բիզնես հանրության ներկայացուցիչներին ներկայացրեց կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը: 

Միջոցառումը կազմակերպել էր Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը՝ պետական եւ մասնավոր հատվածի գործընկերությանը նպաստելու նպատակով: Վահե Չիբուխչյանը նշեց, որ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի բարեփոխումների առաջարկները՝ հանրային ծառայությունների, տրանսպորտի եւ առողջապահության ոլորտում, արդեն ընդունվել են, իրավական ակտերի մի մասն արդեն գործում է: Այժմ վերանայվում են հարկային, մաքսային, ձեռնարկատիրության, մշակույթի, սոցիալական հարցերի եւ արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների ոլորտները:

Մասնակիցներին հետաքրքրեցին այն միջոցները, որոնցով կարելի է վերանայման փուլում գտնվող իրավական ակտերի վերաբերյալ առաջարկներ եւ որոտային խնդիրներ բարձրաձայնել: Ներկայացվեց բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի  e-Guillotine շտեմարանը, որը ներառում է ավելի քան 2500 իրավական ակտ եւ 300 բիզնես գործընթաց: Վահե Չիբուխչյանը տեղեկացրեց, որ կենտրոնը պատրաստ է առաջարկներ լսել դրանցից յուրաքանչյուրի բարեփոխման մասին եւ շահագրգիռների հետ քննարկել ոլորտային խնդիրները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները