e-guillotine

Տաքսիստները բողոքում են. այս անգամ անհավասար պայմաններից

2014.04.16
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը նորանշանակ վարչապետին բողոքելու է տաքսու ոլորտում լիցենզավորման մասին օրենքի չկիրառումից և ոլորտի վերահսկողության թուլացումից: Դրանց հետևանքով առաջացած խնդիրներից` ոլորտի ներկայացուցչի հավաստմամբ, դժգոհում են և տաքսու վարորդները և ուղևորները: Հիմնական դժգոհությունները անձնական մեքենաներով տաքսու ծառայություններ մատուցողներից են, որոնք որպես կանոն չեն ապահովում ծառայության պատշաճ մակարդակ և դժվարեցնում են այն անձանց աշխատանքը, ում համար տաքsին բիզնես է և միակ գործունեության տեսակն է:
 
Ոլորտի ներկայացուցիչը առաջարկում է պահպանել դեղին համարանիշները, իսկ վերացված ամենօրյա բժշկական եւ տեխնիկական զննումը վերադարձնել` գոնե ամենամսյա դարձնելով: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի փորձագետ Գեղամ Գևորգյանի կարծիքով, սակայն, փոփոխությունները միտված չեն ոլորտը վնասելուն: Ընդհակառակը այս կերպ նրանք փորձել են նվազեցնել անհարկի ծախսերը: Փորձագետի հավաստմամբ` առողջական և տեխնիկական ստուգումները հաճախ ֆիկտիվ են լինում, ինչի պատճառով էլ վերացվել են` դառնալով արդյունավետ տնտեսական կառավարմանը միտված «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի թիրախներից մեկը:
 
Բարեփոխումների հետևանքով տաքսու ոլորտը դարձել է ավելի գրավիչ, իսկ մուտքը ոլորտ` հեշտացել, ինչի արդյունքում էլ մեծացել է մրցակցությունը: Ներկայումս ոլորտը վերահսկելու համար վերացել է լիցենզիա և դեղին համար տրամադրելու կարիքը: Հաշվառման և վերահսկողության նոր եղանակը թուլ է տալիս ոլորտին հետևել նաև սպիտակ համարների դեպքում:
 
Այնուամենայնիվ լիցենզավորված և դեղին համարանիշներ ունեցող տաքսու վարորդները դժգոհ են բարեփոխումներից և վարչապետին բողոքն ուղղելուց հետո սպասելու են նրա պատասխանին:

Հեղինակ` Հակոբ Արշակյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները