e-guillotine

Նախարարությունների հետ համագործակցության խթանում

2014.05.31
Հունիսի 2-ին կմեկնարկի «Կարգավորիչ գիլյոտին ծրագրում նախարարությունների մասնակցության խթանում» խորագրով վերապատրասման ծրագիրը, որը կազմակերպել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հայաստանում Կարգավորիչ գիլյոտին ծրագրի նպատակն է էականորեն թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական բաժնի ղեկավար Տոմաշ Մ. Դեմբսկին: Կարգավորիչ գիլյոտին ծրագրում նախարարությունների ընդգրկվածության խթանմանն ուղղված եռօրյա վերապատրաստման ծրագիրը կվարի Հայաստանում իրականացվող Կարգավորիչ գիլյոտինի միջազգային փորձագետ Սքոթ Յակոբսը (Յակոբս, Կորդովա եւ Ասոշիեյթս, ԱՄՆ): Վերապատրաստման ծրագրի նպատակն է նախարարությունների ներկայացուցիչներին ծանոթացնել Կարգավորիչ գիլյոտինի վերանայման գործընթացին, իրավական ակտերի վերանայման ստուգաթերթին, ինչպես նաեւ կարգավորող շուկաների եւ փորձի դրական, բացասական օրինակներին:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 2-ին, երկուշաբթի, ժ. 9.30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Սիս» սրահում (Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 1): /Գրանցումը՝ 9.20-9.30/

Եռօրյա ծրագրին նախարարությունների ներկայացուցիչները կմասնակցեն՝ համաձայն հետեւյալ ցանկի.

Հունիսի 2, 2014 (Արմենիա Մարիոթ հյուրանոց, Սիս սրահ)
1. ՀՀ կառավարություն
2. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
4. ՀՀ ֆինանսների նախարարություն
5. ՀՀ արդարադատության նախարարություն
6. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Հունիսի 3, 2014 (Արմենիա Մարիոթ հյուրանոց, Քվին Էրատո սրահ)
1. ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
2. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
3. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 
4. ՀՀ բնապահպանության նախարարություն

Հունիսի 4, 2014 (Արմենիա Մարիոթ հյուրանոց, Սիս սրահ)
1. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
2. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 
3. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
4. Ջրային տնտեսության պետական կոմիտե
5. Երեւանի քաղաքապետարան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները