e-guillotine

Մեկնարկեց Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովը

2014.06.17
2014 թ. հունիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը մասնակցեց Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը: Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Կծավալվեն քննարկումներ Հայաստանում միասնական հարկային օրենսգրքի ներդրման անհրաժեշտության և այդ գործում պետական-մասնավոր երկխոսության կարևորության վերաբերյալ, կներկայացվեն հարկային օրենսդրական բարեփոխման միջազգային, այդ թվում նաև Վրաստանի փորձը, հարկային և մաքսային բարեփոխումները Վրաստանում և այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները