e-guillotine

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը

Որոշվել են ուսումնասիրության ենթակա առաջին երեք ոլորտները

2012.04.06 ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի (Բարեփոխումների խորհուրդ) անդրանիկ նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին. «Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք եւ կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաեւ գործող պրակտիկայի փոփոխություններով»:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցել է կենտրոնի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նիստում ներկայացվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի 2012թ. աշխատանքային ծրագիրը, որոշվել է ուսումնասիրության ենթակա առաջին երեք ոլորտների ցանկը՝ հանրային ծառայություններ, առողջապահություն՝ այդ թվում դեղերի գրանցում եւ տրանսպորտ:
Բարեփոխումների ընթացքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրելու է վերոնշյալ ոլորտներից յուրաքանչյուրի իրավական ակտերը՝ համագործակցելով տվյալ ոլորտի լիազոր պետական մարմինների հետ: Բարեփոխումների իրականացման եւ համապատասխան օրենսդրական առաջարկությունների ձեւավորման նպատակով Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը համագործակցելու է այդ ոլորտներում ներգրավված մասնավոր հատվածի ընկերությունների, մասնագիտացված միությունների, հասարակական կազմակերպությունների եւ բարեփոխման նկատմամբ հետաքրքրություն ցույց տվող քաղաքացիների հետ: Ընդ որում, համագործակցությունը լինելու է թե՛ ինտերնետային կայքի, թեժ գծի, սոցիալական տարբեր ցանցերի եւ թե՛ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպումների, խորհրդակցությունների եւ դասընթացների միջոցով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները