e-guillotine

Աշխատանքային գրքույկ հնարավոր է այլևս չպահանջվի

2014.06.26
Ընկերությունները մեծ գումար կխնայեն, եթե Ազգային ժողովն ընդունի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները: Քանի որ լիազոր մարմինը աշխատողների աշխատանքային ստաժի մասին տեղեկություն ստանալու է պետական կենսաթոշակային տեղեկատվական բազայից, առաջարկվել է հանել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը: Դրանց բացակայության դեպքում էլ աշխատանքի ընդունվողները կենսագրական բնութագրեր կներկայացնեն: 
 
Առաջարկվում է նաև աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ տրամադրել, երբ նրանք նման պահանջ ներկայացնեն: Սա ևս ծախսեր կկրճատի: Նաև վերացվելու է գործատուի ընդունած իրավական ակտերը ցուցատախտակի վրա փակցնելու եւ 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը:
 
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի խոսքով` Օրենսդրական փոփոխությունների նպատակն է կրճատել ու պարզեցնել բիզնես հարաբերությունները: Ցանկացած օրենսդրական ակտի կատարումը ժամանակ ու փող արժի: Կենտրոնն աշխատում է կրճատել ծախսերը: Օրենսդրական փոփոխություններ առաջիկայում կներկայացվեն կառավարության հաստատմանը, ապա` Ազգային ժողովի քննարկմանը: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները