e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը մասնակցում է բիզնեսի հետ կազմակերպվող միջոցառումներին

2014.06.27
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը սկսում է վերանայել բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Ոլորտի խնդիրներին եւ գործարարներին հուզող հարցերին ծանոթանալու նպատակով Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետ Լիլիթ Գուլքանյանը մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի նպատակն էր նպաստել ագրարային ոլորտի զարգացմանը եւ մշակել գյուղատնտեսության պետական կարգավորման մեխանիզմների կատարելագործման ուղիներ:

Միջոցառմանը ներկայացվեցին օրենսդրական դաշտի հստակեցման եւ հարկային բեռի թեթևացման անհրաժեշտությունը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվել Կարգավորիչ գիլյոտինի կողմից իրականացվող վերանայման գործընթացին եւ ոլորտի բարեփոխման իրենց առաջարկները ներկայացնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները