e-guillotine

Քննարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի անհրաժեշտությունը

2014.07.02 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հյուրընկալել էր քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Ճարտարապետահատակագծային առաջադրանք» փաստաթղթի անհրաժեշտության հարցը: Տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց Կարգավորիչ գիլյոտինի նպատակը, այն է՝ կրճատել եւ պարզեցնել բիզնես գործընթացները, վերացնել բյուրոկրատական քաշքշուկների պատճառ հանդիսացող օրենսդրական նորմերը, քաղաքացիների եւ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծել, եւ այս համատեքստում՝ քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա խնդիրները:

Մասնավորապես, ներկայացվեց պատմական հիմքը, որով պայմանավորված էր ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը եւ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծած հնարավորությունները, որոնց շնորհիվ կարելի է անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ առանց առանձնակի բարդությունների: Ներկայացվեց նաեւ ոլորտի միջազգային լավագույն փորձը եւ քննարկվեց այն տեղայնացնելու հարցը:

Քննարկման մասնակիցները եւս իրենց դիրքորոշումը ներկայացրեցին եւ պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու օրենսդրական նախագծի ստեղծման ողջ ընթացքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները