e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Տնտեսագետի մրցույթ

2014.08.22

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Տնտեսագետ


(1 թափուր պաշտոնի համար)


I. Հաշվետու է`   Տնօրենին, տնօրենի տեղակալներին, բաժնի պետին


II. Աշխատանքի նպատակը` նորմատիվ իրավական փաստաթղթերի վերանայման աշխատանքների իրականացում և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում


III. Պարտականությունները`

1. Իրականացնել իր մասով սահմանված քանակի` ընթացակարգերի վերանայման աշխատանքները իրավաբան/գործարար-փորձագետների հետ համատեղ` հաշվի առնելով ծրագրով հաստատված մեթոդական ընթացակարգերը և ժամկետները։

2. Կազմել վերանայվող իրավական ակտերի յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ իրավական և վերլուծական տեղեկատվություն (եզրակացություն), և տալ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ գրավոր առաջարկություն

3. Իրավական ակտերի վերանայման ընթացքում գնահատել տնտեսական բնույթի հնարավոր բացասական ազդեցությունները պետ. եկամուտների վրա և գրավոր ներկայացնել բաժնի պետին։

4. Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել շահագրգիռ կողմերի հետ յուրաքանչյուր իրավական ակտի վերանայման շուրջ։

5. Օժանդակել կառավարել վերանայվող և այլ փաստաթղթերի կանոնավոր հոսքը։

6. Վերլուծություններում և առաջարկություններում հաշվի առնել գենդերային հարցերը և գնահատել ազդեցությունը գենդերային խնդիրների վրա:

7. Աշխատել կառավարման մարմինների աջակցման խմբի հետ,  կազմակերպել և իրականացնել նրանց համար համապատասխան վերապատրաստումներ։

8. Ապահովել էլեկտրոնային գիլյոտին կառավարման պորտալ համակարգում ընթացիկ աշխատանքը։


IV. Աշխատանքի  անմիջական ազդեցությունը`   ծրագրով սահմանված իրավական ակտերի վերանայման գործընթացի որակի և արդյունավետության վրա:


V. Պատասխանատու է ` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, էլեկտրոնային գիլյոտինի համակարգում տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման և մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման համար, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտված` իր մեղքով կատարված խախտումների հետևանքով առաջացած վնասների համար


VI. Հաղորդակցում`

ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում և տրամադրում, իր տեսակետի ներկայացում տարբեր ատյաններում, վերապատրաստում

բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` ղեկավարության, աշխատակիցների և փորձագետների հետ,  գրասենյակից դուրս`  ծրագրով առնչվող ՀՀ գերատեսչությունների հետ:


Որակավորման պահանջները

VII. Կրթությունը 

ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն ֆինանսա-տնտեսագիտական կամ հանրային կառավարման կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով


Մասնագիտական  փորձը`

Կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն  3 տարվա մասնագիտական (տնտեսագետի) աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններրում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: (Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձն` առավելություն է):


VIII. Գիտելիքներ և հմտություններ`

ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն

ա) Oտար լեզվի իմացությունը` ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն


IX. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)`  համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց


X. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները` Microsoft Office,  ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է

2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք

5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի

6) անձնագրի պատճենը

7) 2 բնութագիր (երաշխավորագիր)

8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։


Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։


Մրցույթը կանցկացվի 2014 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ:


Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2014 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ՝ 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով։


Դիմում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները