e-guillotine

Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում կազմակերպվեց վերապատրաստում՝ պետական մարմինների եւ գործարար հանրության ներկայացուցիչների հետ համագործակցության խթանման նպատակով

2014.09.25
Սեպտեմբերի 24-25-ին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ԵԱՀԿ աջակցությամբ իրականացրեց գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացների շարք՝ Հայաստանի նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: 

Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը բացման խոսքում կարեւորեց շահագրգիռ բոլոր կողմերի՝ նախարարությունների, պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի եւ ակտիվ քաղաքացիների գործակցությունը իրավական դաշտը վերանայելու եւ բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու ընթացքում եւ հույս հայտնեց, որ այս միջոցառումը արդեն գոյություն ունեցող համագործակցությունը կտեղափոխի ավելի գործակցային մակարդակ: 

Մասնակիցները ծանոթացան ընթացիկ բարեփոխումների գործընթացին և առաջիկա ծրագրերին, ուսումնասիրեցին կանոնակարգման վերանայման գործընթացը, ծախսերի գնահատումը և Հայաստանի համար ծրագրի կարևորությունը: 

Ըստ միջազգային փորձգետ Սքոթ Յակոբսի, երկրի տնտեսական զարգացման առանցքային կետերից մեկը եւ ներդրումների երաշխավորը օրենսդրական դաշտի հստակությունն է: Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք առաջանում են՝ պայմանավորված օրենսդրական ակտերի խրթինությամբ եւ խրախուսեց մասնակիցներին ավելի խորն ուսումնասիրել օրենսդրական դաշտը՝ նշված խնդիրներն ի հայտ բերելու համար:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը ներկայացնեց այն ձեւաչափը, որը կենտրոնը որդեգրել է՝ շահագրգիռ բոլոր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու համար եւ մասնակիցներին եւս մեկ անգամ հրավիրեց ակտիվ համագործակցության: Ի թիվս այլ ոլորտների, այժմ Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնը վերանայում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Միջոցառմանը երկրորդ օրվա մասնակիցները գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ էին, ովքեր մեծ պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու եւ կենտրոնին ներկայացնելու այն օրենսդրական խնդիրները, որոնց հանդիպում են առօրյա կյանքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները