e-guillotine

ՕԿԱԿ-ը եւ Կալիֆորնիայի օրենսդրական խորհուրդը համագործակցում են

2014.09.18
Այսօր ՀՀ կառավարության Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հյուրընկալեց ԱՄՆ-ի Կալիֆորնիայի օրենսդրական խորհրդի բաժնի պետ Ջո Այալային: ՕԿԱԿ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը եւ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը հյուրին ներկայացրեցին Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ընթացքը եւ գրանցած հաջողությունները:

«Մենք նկարագրում ենք կառավարության եւ գործարարների կամ քաղաքացիների միջեւ բիզնես գործընթացները, համադրում դրանք միջազգային լավագույն փորձի հետ, քննարկում շահառուների շրջանում եւ մեր օրենսդրական առաջարկները ներկայացնում կառավարությանը: Դրանք հիմնականում ուղղվում են կարգավորումների առաջացրած խոչընդոտների վերացմանը եւ ծախսերի կրճատմանը», - ասաց Արմեն Եղիազարյանը:

Ջո Այալան ներկայացրեց իրավական ակտերի նախագծերի մշակման, էլեկտրոնային շտեմարանների եւ վերջիններիս կիրառման ուղեցույցների մշակման իր փորձը:

Կողմերը հույս հայտնեցին, որ ՕԿԱԿ-ի եւ Կալիֆորնիայի օրենսդրական խորհրդի համագործակցությունը կշարունակվի եւ բեղմնավոր արդյունքներ կունենա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները