e-guillotine

Կարգավորիչ ազդեցության գնահատումը՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների անբաժանելի մաս

2014.10.30 ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը եւ փորձագետ Սոնյա Հովսեփյանը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցին:

Արմեն Եղիազարյանը կարևորեց օրենքների մշակման գործընթացում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը, հանրային լայն քննարկումները, ինչպես նաեւ ներկայացրեց կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգի ներդրման անհրաժեշտությունը: «Օրենսդրական դաշտը կարելի է անդադար փոփոխությունների ենթարկել, համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին, սակայն աշխատանքի արդյունքը փոքր կլինի, եթե այդ աշխատանքների ազդեցությունը ճշգրիտ չգնահատվի»: Նա նշեց, որ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հաջորդ տարի վերափոխվելու է Կարգավորման ազդեցության գնահատման կենտրոնական գրասենյակի՝ իրականացնելու բոլոր կարգավորիչ օրենսդրական նորմերի ԿԱԳ-ը եւ կանխելու բարեփոխումների ձեռքբերումները նվազեցնող իրավական ակտերի ընդունումը:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրեցին կարծիքներ և առաջարկություններ՝ օրենքների մշակման փուլերի, դրանք ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու ձեւերի ու միջոցների, կիրառվող մեխանիզմների, հանրային մասնակցության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները