e-guillotine

Համագործակցություն գյուղատնտեսության ոլորտի շահառուների հետ

2014.11.17
Օրենսդրոության կարգավորման ազգային կենտրոնն այժմ վերանայում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ բարեփոխումների փաթեթ պատրաստում: Շահառու տարբեր կողմերի կարծիքը լսելու եւ խնդիրները համատեղ վեր հանելու նպատակով պատբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ոլորտում գործող կազմակերպությունների, կառույցների ներկայացուցիչների հետ: 

Այսօր կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում գործող երկու կազմակերպությունների՝ Մարտունու եւ Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայանների ներկայացուցիչները: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք ուրվագծվել են գյուղատնտեսության ոլորտի իրավական դաշտը վերանայելիս եւ հյուրերին կոչ արեց հնարավորինս անկեղծ եւ բաց ներկայացնելու օրենսդրական դաշտում իրենց անհանգստացնող դրույթները: 

Մարտունու կայանի տնօրեն Թաթուլ Կարապետյանը եւ Մխչյանի կայանի տնօրեն Սերյոժա Այվազյանը քննարկման ժամանակ առանձնակի ուշադրության արժանացրին տոհմային կենդանիների հավաստագրման գործընթացը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացուցիչները վստահեցրին, որ իրավական ակտերի նախագծերում հաշվի կառնեն բարձրացված հարցերը եւ կփորձեն դրանց օրենսդրական լուծումներ տալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները