e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը վերանայում է կոոպերատիվների համակարգը կարգավորող օրենսդրությունը

2014.11.18
Գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու ճանապարհին Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է համագործակցությունը բիզնեսների եւ շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Հերթական  քննարկմանը հրավիրված էր Ագրոբիզնեսի հետազոտման եւ ուսուցման միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց Կարգավորիչ գիլյոտին ծրագրի կողմից իրականացվող աշխատանքների բնույթը եւ օրենսդրական դաշտը բարեփոխելուն ուղղված քայլերը: Հանդիպմանը կողմերը քննարկեցին կոոպերատիվների ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւ մատնանշեցին փոփոխության ենթական դրույթները: Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում՝ օրենսդրական առաջարկները ձեւավորելիս եւս գործակցել ծրագրի փորձագետների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները