e-guillotine

Կոոպերատիվը՝ որպես գյուղացիական տնտեսության զարգացման խթան

2015.01.30
Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսության զարգացումը կարեւորագույն խնդրներից մեկն է: Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու ռեսուրսային ներուժի ոչ լիարժեք օգտագործումը, հողաբաժինների կտրվածությունն ու փոքրությունը, հողի շուկայի դեռեւս դանդաղ ձեւավորումը, գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ իրացման հետ կապված դժվարություններն արդյունավետ գյուղատնտեսություն վարելու հնարավորություն չեն տալիս: Ստեղծված իրավիճակում կարեւորվում է կամավոր միավորումների, մասնավորապես` կոոպերատիվների ձեւավորումը:
 
Կոոպերատիվը պետք է դիտել որպես մասնավոր ձեռնարկության այնպիսի ձեւ, որը պատկանում է իր անդամներին, համատեղ վերահսկվում է նրանց կողմից, գործունեություն է իրականացնում իր անդամների հետ եւ ի շահ նրանց: Դրանք հիմնված են փոխադարձ օգնության, ինքնապատասխանատվության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, համերաշխության եւ համախմբվածության արժեքների վրա:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում այժմ վերանայվում են կոոպերատիվների ձեւավորման հնարավորությունները, եւ պատրաստվում է օրենսդրական նախագծերի շարք՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես՝ Վրաստանի փորձը, որին փորձագետների խումբը ծանոթացել էր նախորդ տարեվերջին Վրաստան կատարած այցի շրջանակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները