e-guillotine

Քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ծրագրերը

2015.03.10
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը եւ փորձագետ Լիլիթ Գուլքանյանը մասնակցեցին Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության կարգավիճակի, զարգացման խոչընդոտների եւ հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը, որը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական բանկը եւ Գերմանական զարգացման բանկը (KfW)՝ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: 

Միջոցառմանը մասնակցում էին ապահովագրական ընկերությունների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, պետական համակարգի ներկայացուցիչներ եւ գյուղատնտեսության ոլորտի այլ շահառուներ: Ներկայացվեցին կատարված հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ քննարկումներ տեղի ունեցան ոլորտի հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները