e-guillotine

Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

2012.08.14 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում  ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ կենտրոնի եւ մի շարք բիզնես միավորումների միջեւ: Հուշագրի նպատակն է ապահովել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ հուշագիրը ստորագրած ոչ առևտրային կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը: Հուշագիրը կենտրոնին թույլ կտա իր գործառույթներն իրականացնելիս օգտվել քաղաքացիական հասարակության օժանդակութունից, իսկ կազմակերպություններին՝ ներգրավված լինել իրավաստեղծ գործունեության մեջ:
Հուշագիրը ստորագրվեց հետեւյալ կառույցների միջեւ՝
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
«Հասարակական պաշտպանների միություն» իրավաբանական անձանց միություն
Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ
«Հայաստանի վաճառականներ» ՀԿ
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն
«Կանայք բիզնեսում՝ ներդրում հանուն ապագայի» ՀԿ
«Սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոն» ՀԿ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Գործարար խորհրդատվական խորհրդի առաջիկա նիստի ընթացքում կընտրվի խորհրդի նախագահ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները