e-guillotine

Ուժը կորցրած է ճանաչվել էլեկտրոնային կրիչների դրոշմավորման պարտադիր պահանջը

2015.04.09 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկով կառավարությունը հավանություն տվեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվեն ոլորտը կարգավորելու և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը: 

«Երկու խնդիր կա, որոնց պատճառով օրենքը չի գործում, - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: - Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարությունը թղթային ձեւով տրամադրում է տեղեկանք այն մասին, որ կրիչների վրայի ինֆորմացիան հեղինակային իրավունքներ չի խախտում, ինչը ստուգելու ռեալ ձեւ, ըստ էության, չկա, իսկ հեղինակային իրավունքներն իրականում պետք է հեղինակները պաշտպանեն, ոչ թե պետությունը: Երկրորդ պատճառն այն է, որ այդ կարգի տեղեկանք ունեցող ձեռնարկատերերը պարտավոր են դրոշմաիտակները գնել, երբ այսօր՝ ինտերնետի առկայության պարագայում, այդ բիզնեսն աստիճանաբար մարում է, Երեւանում այդ խանութների թիվը կտրուկ կրճատվել է»: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները