e-guillotine

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել արտոնագրային գործունեության համար սահմանված օրենսդրությունը պարզեցնելու առաջարկին

2015.04.16
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» և ևս մոտ մեկուկես տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում նշել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից: Առաջին մասով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ա/Ձ-ների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության լրիվ այլ տեսակների համար:

Ըստ Ա.Եղիազարյանի, առաջարկվում է առաջին խմբի համար սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ: 

Առաջարկում է նաև հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար: 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները