e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել արտոնագրային գործունեության համար սահմանված օրենսդրությունը

2015.04.16
Ապրիլի 16-ին Կառավարությունը հավանության արժանացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի ներկայացրած առաջարկը՝ Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը: 

Իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ա/Ձ-ների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների՝ օրինակ կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող  գործունեության լրիվ այլ տեսակների՝ օրինակ հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար:

Առաջարկվում է առաջին խմբի համար սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, հսկողություն իրականացնելու լիազորություն տալը ՏԻՄ-երին, վերոնշյալ ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը եւ շրջանառության 9մլն դրամի շեմը: 
Այսօր գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար: Առաջարկվում է արտոնագրային վճարներ վճարողի ցանկությամբ արտոնագիրը տրամադրել նաեւ մեկից հինգ տարի ժամկետով եւ համապատասխանաբար զեղչային համակարգ կիրառել: Այս փոփոխության շնորհիվ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա:

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նաեւ հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար հնարավորություն ստեղծել էլեկտրոնային եղանակով դիմել եւ հարկային մարմնից ստանալ համապատասխան արտոնագիրը:

Վերոնշյալ բիզնես գործընթացների ծախսերը ներկայումս կազմում են մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամ: Առաջարկություններն ընդունելուց հետո այդ ծախսերը կնվազեն մոտ 2.3 մլրդ ՀՀ դրամով կամ 77.8 %-ով՝ կազմելով մոտ 665.1 մլն ՀՀ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները