e-guillotine

Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառումը. վերապատրաստումների շարք

2015.04.21
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը «Ալֆա փլաս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությամբ ս.թ. ապրիլի 22-30-ը կիրականացնի վերապատրաստման դասընթացների շարք քաղծառայողների համար, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառման սկզբունքները եւ ձեռքբերումները: 

Մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի Կարգավորիչ գիլյոտինի մեթոդաբանությանը, կարգավորումների վերանայման ընթացքում ծախսերի գնահատման մեթոդաբանության կիրառմանը, մոտարկումների եւ որակական գնահատումների իրականացման գործընթացներին, ինչպես նաեւ կներկայացվեն Կարգավորիչ գիլյոտինի ենթարկվող կարգավորումների գործնական օրինակներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները