e-guillotine

Մեկնարկեց վերապատրաստումների շարքը

2015.04.22
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում մեկնարկեց քաղծառայողների համար նախատեսված«Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառումը» թեմայով վերապատրաստումների շարքը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության, առողջապահության եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ 15 ներկայացուցիչ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, վերլուծաբաններ: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը, ողջունելով մասնակիցներին, կարեւորեց Կարգավորիչ գիլյոտինի եւ պետական այլ մարմինների հետ համագործակցությունը՝ նշելով, որ վերջիններս մեծ ներդրում են ունենում Կարգավորիչ գիլյոտինի կողմից ներկայացվող օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում եւ ներկայացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության մեթոդաբանությունը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը մասնակիցներին ներկայացրեց կարգավորումների վերանայման ընթացքում ծախսերի գնահատման մեթոդաբանության կիրառումը, իսկ քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյանը ներկայացրեց գիլյոտինի ենթարկվող կարգավորումների գործնական օրինակներ:

Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնում նախագծեր մշակելուն զուգընթաց հաշվարկվում է նաեւ գործող իրավական ակտերով սահմանվող բիզնես գործընթացների ծախսերը եւ այն խնայողությունները, որոնք տեղի են ունենում Կարգավորիչ գիլյոտինի կողմից առաջարկվող այս կամ այն բարեփոխման արդյունքում: Փորձագետ Անահիտ Իրիցյանը խոսեց ծախսերի հաշվարկման համար իրականացվող մոտարկումների եւ որակական գնահատումների գործընթացների մասին:

«Ալֆա փլաս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող վերապատրաստումների շարքը շարունակական է, եւ հաջորդ հանդիպումները տեղի կունենան առաջիկա օրերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները