e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն ու իրականացվող գործընթացները

2015.04.27
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Ալֆա փլաս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառումը» թեմայով վերապատրաստումների շարքի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի եւ կապի եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից իրականացվող բարեփոխումներին շահագրգիռ բոլոր մարմինների՝ այդ թվում վերոնշյալ նախարարությունների համագործակցության խիստ կարեւորությունը՝ նախ մասնակիցներին ներկայացվեցին Կարգավորիչ գիլյոտինի սկզբունքները, գործունեության ուղղությունները: Տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը խոսեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության մեթոդաբանության մասին: 

Այնուհետեւ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը մասնակիցներին ներկայացրեց կարգավորումների վերանայման գործընթացը եւ այն սկզբունքները, որոնք դրված են ծախսերի գնահատման մեթոդաբանության հիմքում:

Իրավական ակտերի պարզեցման, հստակեցման օրինակների մասին խոսեց քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյանը, իսկ փորձագետ Անահիտ Իրիցյանը ներկայացրեց ծախսերի հաշվարկման համար իրականացվող մոտարկումների եւ որակական գնահատումների գործընթացները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները