e-guillotine

Քաղծառայողների համար կազմակերպված վերապատրաստումները շարունակվում են

2015.04.28
«Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառումը» թեմայով վերապատրաստումների շարքի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում: «Ալֆա փլաս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի հերթական փուլին մասնակցում էր ՀՀ ֆինանսների նախարարության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի շուրջ 15 ներկայացուցիչ: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը եւ հիմնական գործառույթները ներկայացրեց տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը, իսկ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը խոսեց կարգավորումների վերանայման գործընթացի եւ ծախսերի գնահատման մեթոդաբանության հիմքում դրված սկզբունքների մասին:

Կարգավորիչ գիլյոտինի կողմից ներկայացված նախագծերով բիզնեսի եւ քաղաքացիների կյանքը թեթեւացնող օրինակներ մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյանը, իսկ փորձագետ Անահիտ Իրիցյանը խոսեց ծախսերի հաշվարկման համար իրականացվող մոտարկումների եւ որակական գնահատումների գործընթացների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները