e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել հարկազատման եւ հողի նպատակային նշանակության փոփոխման կարգերը

2015.04.30
Այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները՝ ուղղված հարկազատման գործընթացի, ինչպես նաեւ հողի նպատակային նշանակության փոփոխման կարգերին: Մասնավորապես, հստակեցվել են միջազգային մի շարք համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգերը:

Սահմանվել է, որ Համաձայնագրերով նախատեսված գործողությունների շրջանակներում ՀՀ տարածքում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ՀՀ ապրանքների ներմուծման, ՀՀ-ում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման դեպքում լրացնում են արտոնությունների կիրառման վերաբերյալ տեղեկանքը, որը կարող է ներբեռնվել լիազոր մարմնի պաշտոնական կայքէջից եւ լրացվել տպագիր կամ ձեռագիր: Համաձայն գործող կարգի՝ արտոնությունների վերաբերյալ տեղեկանքը լրացվում է լիազոր մարմնում՝ կազմակերպության ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Կարգավորիչ գիլյոտինի առաջարկով սահմանվեց, որ այսուհետ կազմակերպությունն է լրացնելու արտոնությունների վերաբերյալ տեղեկանքը եւ յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին ներկայացնելու տեղեկանքների պատճենները, իսկ լիազոր մարմինը ստուգելու է ներկայացված տվյալների համապատասխանությունը: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ գործող կարգով տեղեկանքները պետք է ձեռք բերվեին սեփական միջոցների հաշվին՝ տեղեկանքների մեկ փաթեթը մոտ 15.000 դրամով: Նա տեղեկացրեց, որ վերանշյալ բարեփոխումներով բիզնես գործընթացի խնայողությունը կկազմի շուրջ 97%:

Մեկ այլ առաջարկով հստակեցվել եւ պարզեցվել է հողի նպատակային նշանակության փոփոխման կարգն այն համայնքների համար, որտեղ բացակայում է գլխավոր հատակագիծը: Մասնավորապես՝ հաստակեցվել եւ կրճատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ դիմումի քննարկման ժամկետները, վերացվել են գործող կարգում առկա տեխնիկական թերությունները, մշակվել է գլխավոր հատակագծի բացակայության դեպքում հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումի ձևը: Կարգավորվող բիզնես գործընթացների ծախսերը ներկայումս կազմում են մոտ 44.6 մլն ՀՀ դրամ, առաջարկություններն ընդունելուց հետո այդ ծախսերը կնվազեն մոտ 15.2 մլն ՀՀ դրամով կամ 34 %-ով՝ կազմելով մոտ 29.4 մլն ՀՀ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները