e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինի շրջանակներում վերապատրաստումներ քաղծառայողների համար

2015.04.29
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանում Կարգավորիչ գիլյոտինի կիրառումը» թեմայով վերապատրաստումների շարքի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ բնապահպանության նախարարության եւ պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչների համար:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը մասնակիցներին ներկայացրեց Կարգավորիչ գիլյոտինի սկզբունքները, հայաստանյան փորձը եւ գրասենյակի աշխատանքների մեթոդաբանությունը, ինչին հետեւեց տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանի ներկայացումը կարգավորումների վերանայման գործընթացի եւ ծախսերի գնահատման մեթոդաբանության հիմքում դրված սկզբունքների մասին:

Գործունեության շուրջ երեք տարվա ընթացղքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը օրենսդրական բարեփոխումների բազմաթիվ փաթեթներ է ներկայացրել կառավարությանը, որոնց մեծամասնությունը հավանության են արժանացել: Կենտրոնի քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյանը մասնակիցներին ներկայացրեց բարեփոխումների կոնկրետ օրինակներ, իսկ փորձագետ Անահիտ Իրիցյանը խոսեց ծախսերի հաշվարկման համար իրականացվող մոտարկումների եւ որակական գնահատումների գործընթացների մասին:

«Ալֆա փլաս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի հաջորդ՝ վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Օրենսդրության կարգավորման ազգային եկնտրոնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները