e-guillotine

ՀՊՏՀ-ում վերապատրաստվող քաղծառայողների համար դասախոսությամբ հանդես եկավ միջազգային խորհրդատու Սքոթ Յակոբսը

2015.05.05
«Շուկայական  տնտեսության զարգացման օրենսդրական մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության  գնահատում» թեմայով միջազգային խորհրդատու, «Կարգավորիչ գիլյոտինի» հեղինակ Սքոթ Յակոբսի (ԱՄՆ)  հայաստանյան դասախոսությունների շարքի շրջանակներում այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում  մեր բուհում վերապատրաստվող քաղծառայողների համար անցկացվեց դասախոսություն: Քաղծառայողներից բացի, դասախոսությանը ներկա էին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի  Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աշխատակիցները:

Նշենք, որ քաղաքացիական ծառայողների համար դասախոսությունների շարքը նախաձեռնել է ՀՀ Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը, ով համառոտ ներկայացրեց իրենց կենտրոնի առաքելությունը, ապա կարևորեց քաղծառայողների շարունակական վերապատրաստումը: 

Ողջունելով ներկաներին՝ Սքոթ Յակոբսը, սկսեց դասախոսությունը: Դասախոսության առաջին հատվածում բանախոսը ներկայացրեց շուկայական  տնտեսության համար կարգավորումների էությունը, դերը, ապա՝ ինչ է իրենից ներկայացնում կարգավորումների ծախսերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում միջազգային խորհրդատու Սքոթ Յակոբսը նշեց, որ դասախոսությունների հիմնական նպատակն է քաղաքացիական ծառայողներին գաղափար տալ այն մասին, թե ինչ պետք  է անի Կառավարությունը, որպեսզի հեշտացնի դեպի շուկայական  տնտեսության անցումը: Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս շատ  է շեշտը դրվում շուկայի գործունեությունը վերահսկելու վրա, մինչդեռ պետք է կենտրոնանալ  վատ, անորակ  արտադրանքներից մարդկանց պաշտպանելու վրա:  «Մենք հուսով ենք, որ  այդ մտածելակերպը, այդ մշակույթը կփոխվի»,-հավելեց միջազգային խորհրդատուն:

ՀՊՏՀ-ում միջազգային խորհրդատուի դասախոսությունն այս պահին շարունակվում է:

Հիշեցնենք, որ  մայիսի 4-ից ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների հերթական խմբի վերապատրաստման դասընթացները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները