e-guillotine

Սքոթ Յակոբսի դասախոսությունը Իրավաբանական ինստիտուտում

2015.05.07
Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում քաղծառայողների համար միջազգային խորհրդատու, Կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը (ԱՄՆ) հանդես եկավ դասախոսությամբ՝ «Շուկայական տնտեսության զարգացման օրենսդրական մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության գնահատում» թեմայով: 

Քաղաքացիական ծառայողների համար դասախոսությունների շարքը նախաձեռնել էր ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայողներին ներկայացնել շուկայական տնտեսության զարգացման համար նպաստավոր օրենսդրական կարգավորումների սկզբունքները, կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգը եւ Հայաստանում դրա անհրաժեշտությունը:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված են դասախոսություններ նաեւ Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում եւ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում: Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 200 քաղաքացիական ծառայող:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները